Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Բացվեց Ալավերդու բժշկական կենտրոնը

Բացվեց Ալավերդու բժշկական կենտրոնը

ՀՀ Լոռու մարզի Ալավերդու արդիականացված և  հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման  հանդիսավոր արարողությանը ներկա էին  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշան, այլ պաշտոնյաներ:


Ժամանակակից սարքավորումներով հագեցած  բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Ալավերդիու  ու հարակից բնակավայրերի ազգաբնակչությանը մատուցել որակյալ  բժշկական ծառայություններ հենց տեղում:


«Սիրելի ալավերդցիներ, Համաշխարհային բանկի հարգարժան ներկայացուցիչներ, այսուհետ բարձրորակ բժշական ծառայությունների համար  ալավերդցին չի հասնի մայրաքաղաք», -նշեց Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ հիվանդանոցի նոր պայմաններն ամբողջովին համապատասխանում են միջազգային չափանիշներին:


 Նախարարը շեշտեց, որ մարզերի համաչափ զարգացումը Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի կարևոր բաղադրիչներից և առողջապահության նախարարության ռազմավարական ուղղություններից մեկն է:


 Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ այսօր հիշարժան օր է Ալավերդի քաղաքի համար, քանի որ բնակչությունը զգում էր նմանօրինակ բժշկական կենտրոնի անհրաժեշտությունը: Նախարարը հավաստիացրեց, որ մարզային առողջապահական ծրագրերը  շարունակական բնույթ են կրելու, որովհետև առաջին հերթին դրանք նպաստում են հասանելիության գործակցի բարձրացմանը, ինչպես նաև համահունչ են երկրի ղեկավարի կողմից հռչակված մարզերի համաչափ զարգացման սկզբունքներին:


«Վստահ եմ, որ Ալավերդու բժշկական կենտրոնում ստեղծված ժամանակակից պայմանները էականորեն կբարելավեն բժշկական սպասարկման որակը, իսկ բուժաշխատողներն իրենց մասնագիտական պարտականությունները կկատարեն ավելի մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ»,- ասաց նախարարը:


Նա վստահեցրեց, որ մարզային հիվանդանոցների արդիականացումը շարունակելու է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ Սա վերաբերում է ոչ միայն շենքային պայմաններին, այլև տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը, եղած միջոցների արդյունավետ կառավարմանը, ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխմանը, անհաժեշտ նեղ մասնագետներով ապահովմանը և առկա մյուս խնդիրներին։  Միաժամանակ, նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են Ճամբարակի, Կապանի, Բերդի, Մեղրու , Վանաձորր հիվանդանոցների շինարարական աշխատանքները։
 
Արմեն Մուրադյանը շրջայց կատարեց նորաբաց բժշկական կենտրոնով, ինչպես նաև ականատեսը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնի և Երևանի «Արաբկիր» բժշկական կետրոնի միջև հեռակապի կիրառմանը, որը նախարարը գնահատեց, որպես համագործակցության լավ օրինակ, ինչը կարող է նպաստել որակյալ մասնագիտական խորհրդատվությանը և փորձի փոխանակմանը:


 Նշենք, որ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում միավորվեցին Ալավերդու հիվանդանոցը, Ալավերդու ծննդատունը և Ալավերդու պոլիկլինիկան` ստեղծելով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ներկայումս ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում գործում է 60 մահճակալ հզորությամբ բազմապրոֆիլային բժշկական կենտրոն` թերապևտիկ, ներառյալ մանկաբուժական, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և տարափոխիկ բաժանմունքներով:  


Ալավերդու բժշկական կենտրոնի արդիականացումը տեղի է ունեցել  երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով, հիմնանորոգվել է հիվանդանոցային մասնաշենքը, որտեղ տեղակայվել են թերապևտիկ, վիրաբուժական բաժանմունքները, ախտորոշիչ և պոլիկլինիկական ծառայությունների մի մասը: Շինարարական աշխատանքների համար իրականացվել է 195,720,921 ՀՀ դրամի ներդրում: Մասնաշենքի հագեցումը բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով իրականացվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում` 188,311,481 ՀՀ դրամ դրամի չափով: Այնուհետև, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` որոշվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Հայաստանի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում` տնտեսված միջոցների հաշվին ընդգրկել Ալավերդու բժշկական կենտրոնի եռահարկ հիմնական մասնաշենքի պոլիկլինիկական հատվածի հիմնանորոգումը:   Ծրագրի շրջանակներում Ալավերդու բժշկական կենտրոնը հագեցվել է հավելյալ ժամանակակից բժշկա¬կան սարքավորումներով, որոնցից մի մասը առաջինն են ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Հիվանդանոցին տրամադրվել են նաև բժշկական կահույք ու պարագաներ:
Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի պոլիկլինիկական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ իրականացվել է 652,563,7 հազ.դրամի  (շուրջ1,589.4հազ. ԱՄՆդոլար) ներդրում։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ